Կորոնավիրուսով պայամանվորված մեկուսացման արդյունքում՝ ածխաթթու գազի արտանետումները հասել են 15 տարվա նվազագույն ցուցանիշի

Ածխածնի համաշխարհային արտանետումների օրական մակարդակը 2020թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նվազել է 17 տոկոսով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին վկայում է վերջերս իրականացված հետազոտությունը, որի տվյալներով՝ նվազման ցուցանիշը տարվա վերջում կարող է կազմել՝ 4.4-8 տոկոս ամենուրեք: Արտանետումների մակարդակն այդքան ցածր չի եղել 2006թ. ի վեր:

Ուսումնասիրության ժամանակ հաշվի է առնվել 69 երկրներում, ԱՄՆ բոլոր նահանգներում և 30 չինական նահանգներում տիրող իրավիճակը, որտեղ բնակվում է ողջ աշխարհի բնակչության 85 տոկոսը և որտեղ արձանագրվել է ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների 97 տոկոսը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացման ժամանակահատվածում արտանետումների մակարդակի ամենամեծ նվազումն արձանագրվել է Չինաստանում, ապա ԱՄՆ-ում:

Share: