Ինչպե՞ս են սնվելու մանկապարտեզում երեխաները. փոխքաղաքապետը մանրամասնում է

Արդյոք մանկապարտեզ գնացող երեխաները պետք է իրենց հետ սնունդ տանեն: Այսօր այդ հարցին պատասխանեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ սնունդը կլինի նույն կերպ, ինչպես առաջ, կանոնների խստացում կլինի: «Մատակարարների հետ քննարկում է եղել, նոր ձեւաչափ ենք մշակել ու նոր կանոններ: Որոշ սննդատեսակների դեպքում փաթեթավորում ենք արել»,- մանրամասնեց փոխքաղաքապետը:

Փոխքաղաքապետը հորդորեց իրենց երեխաներին մանկապարտեզ տանելուց առաջ ջերմաչափում անել, իսկ խնամքը թողնել մանկապարտեզներին: Այսինքն՝ սնունդ տանել պետք չէ:

Share: