Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 351-ով, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2 դեպք

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 351-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4823-ի (մայիսի 17-ին՝ 4472), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2019 մարդ, այս պահին բուժվում է 2718-ը:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 86 դեպք, որից այլ պատճառներով՝ 25 մահ։ Մեկ օրում մահացել է 2 մարդ։

Share: