Նոր լուսանկարներ Քրիստինա Եղոյանի 27-ամյակի խնջույքից

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը օրերս տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Բեն Ավետիսյանը և սիրելին՝ Դիանա Տոնոյանը, Իրինա Այվազյանը և սիրելին՝ Գևորգ Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, Մաշ Իսրայելյանը և այլք։

Քրիստինան Ինստագրամի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորանքների և իրեն այդքան ջերմություն փոխանցելու համար։

«Երեկվանից հազիվ ուշքի եկած ուզում եմ բոլորիդ մեծ շնորհակալություն հայտնել։ Փորձել եմ բոլորիդ պատասխանել, եթե կան մարդիկ, ում նամակը չեմ տեսել, կներեք, ուզում եմ այսպես հայտնել շնորհակալությունս»,- սթորի բաժնում հրապարակված տեսանյութում ասել է նա։

Համացանցում նաև նոր լուսանկարներ են տարածվել Քրիստինայի 27-ամյակի խնջույքից։

Այն մի շարք քննարկումների տեղիք է տվել՝ հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունն ու կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու, մեծ խնջույքներ չկազմակերպելու հորդորները։





Share: