Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության նվազագույն մեկօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն Իտալիայում հասել է 31 908-ի, վերջին մեկ օրում արձանագրվել է 145 մահ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը, դա համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցված նվազագույն ցուցանիշն է: Մարտի 9-ին երկրում 97 մարդ էր մահացել կորոնավիրուսից, մարտի 8-ին՝ 133:

Վարակման նոր դեպքերը ևս նվազել են. վերջին մեկ օրում վարակման 675 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 225 435 դեպք: Ներկա պահին ակտիվ վարակակիր է68 351 մարդ:

Share: