Ամերիկացի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսին 100 տոկոսով հակազդող հակամարմին հայտնաբերելու մասին

Ամերիկյան «Sorrento Therapeutics» բիոդեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, ըստ իրենց հայտարարության, 100 տոկոսով հակազդում է կորոնավիրուսին, տեղեկացնում է Fox News-ը:

Նշվում է, որ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից հարյուրավորները կարող են ազդել կորոնավիրուսի վրա:

Գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, և հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ընդունակ է մարդու բջիջները պաշտպանել վարակից. Այն վիրուսն օրգանիզմից հանում է 4 օրում:

Share: