Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է 1,5 մլն-ը. Worldometers

Ամբողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսից ապաքինվել է 1,518,111 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները, ըստ որոնց՝ ներկա պահին վարակված է 4,233,762 մարդ, մահացել է նրանցից 285 876-ը, ակտիվ վարակակիր է 2,429,775-ը:

Հավելենք, որ վարակակիրների թվով առաջինն ԱՄՆ-ն է՝ 1,376,650 մարդ, որին հաջորդում են Իսպանիան՝ 268 143, Մեծ Բրիտանիան՝ 223 060, Ռուսաստանը՝ 221 344, Իտալիան՝ 219 814, Ֆրանսիան՝ 177 423, Գերմանիան՝ 172 259:

Մահացության ցուցանիշով Միացյալ Նահանգները կրկին առաջին տեղում են: Երկրում գրանցվել է մահվան 81 000-ից ավելի դեպք, ներկա պահին ակտիվ վարակակիր է 1,037,058 մարդ: 

Share: