Վրաստանը սահմանները կվերաբացի օտարերկրացի զբոսաշրջիկների առջև

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակից հետո կսկսի հյուրընկալել օտարերկրացի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, գրում է РИА Новости-ն:

«Հունիսի 15-ից Վրաստանը կվերաբացվի տեղական զբոսաշրջային ծառայությունների մատուցման համար: Իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին: Վրաստանն առաջին երկրներից մեկը կլինի, որը կվերաբացի սահմաններն ու ենթակառուցվածքներն օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունելու համար»,- հայտարարել է երկրի կառավարության ղեկավարը:

Վրաստանի վարչապետի հավաստմամբ՝ համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն մեկ ամսվա ընթացքում պատրաստվելու համար:

Վրաստանում վարակվածների թիվը հասել է 615-ի, ապաքինվել են 275-ը:

Share: