Երևանի ՀԱԹ թաղամասում 9-րդ հարկից երեխաներին ցած նետած ու ինքնասպան եղած 40-ամյա քաղաքացին երեխաների հայրն է. նոր մանրամասներ

Այսօր ԱԻՆ-ը հայտնել էր, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Tert.am-ին տեղեկություններով՝ երեխաների հետ ինքնասպանություն գործած անձը 1980 թվականին ծնված Կ. Մ.-ն է: Տղամարդն ամուսնալուծված է: Երեխաները 5 և 7 տարեկան են:

Երեխաները եղել են մոր խնամքի տակ: Վերջինս, երեխաների հետ, այցելել է նախկին ամուսնուն:

Իրավապահ մարմինները քննարկում են ինքնասպանության շարժառիթի տարբեր վարկածներ:

Share: