Մանրամասներ կորոնավիրուսից մահացած 27-ամյա պացիենտի հիվանդության մասին

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն  հայտնում է, որ 27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։

«Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է խոսնակը։

Share: