
Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 2148 դեպք։ Ապրիլի 30-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 82-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 977 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1136 մարդ։ Կատարվել է ընդհանուր 22177 թեստ։ Մինչ օրս մահացել է 33 քաղաքացի։ Այլ պատճառով մահվան ելքերը 2-ն են։
Մահվան դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: