
Հայաստանում ապրիլի 29-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1932 դեպք։ Ապրիլի 28-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 65-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 900 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1000 մարդ։ Կատարվել է ընդհանուր 20189 թեստ։ Մինչ օրս մահացել է 30 քաղաքացի։