Հայաստանում կորոնավիրուսի 59 նոր դեպք է հաստատվել, մահվան դեպքերինը՝ 30

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 866 քաղաքացի, փաստացի բուժվում է 971-ը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։

Share: