82–ամյա Արտուշ պապի բնակարանը կվերանորոգեն. անհրաժեշտ է քաղաքացիների օգնությունը

Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում, պատմել է, որ Ապրիլի 24–ից հայտնի դարձած Արտուշ պապին իրենք տեղափոխում են ժամանակավոր բնակարան, որպեսզի վերանորոգեն նրա անմխիթար վիճակում գտնվող բնակարանը։

«Բնակարանը վերանորոգելու ենք ընկերներով։ Այդ ընթացքում նա կբնակվի իր բարեկամի տանը՝ Ավանում»,– ասել է նա։

Նա նաև դիմել է բոլոր քաղաքացիներին՝ խնդրելով օգնել լուծել Արտուշ պապի խնդիրները բնակարանում, որտեղ, նրա խոսքով, չկա լույս, գազ, ջուր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share: