Թրամփը ստորագրել է Green Card-ի տրամադրումը ժամանակավոր կասեցնելու հրամանագիրը. BBC

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Green Card-ի որոշ տեսակներ տրամադրելու գործընթացը ժամանակավոր կասեցնելու հրամանագիրը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ այս որոշումը, որը ներառում է բազմաթիվ բացառություններ, կտևի 60 օր, սակայն կարող է երկարաձգվել:

Թրամփի հավաստմամբ՝ այս միջոցառումներն իրականացվում են՝ երկրում տնտեսական բարդ իրավիճակում ամերիկացիների աշխատանքը պաշտպանելու համար: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ տնտեսությունը բացելուց հետո որոշումն առաջին հերթին աշխատանք գտնելու հնարավորություն կտա ցանկացած կրթություն ստացած ամերիկացիներին:

Share: