Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 50-ով

Հայաստանում ապրիլի 23-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1523 դեպք։ Ապրիլի 21-ի  հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 50-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 659 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 816  մարդ։ Կատարվել է ընդհանուր 15960 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 994-ով ավելի։ Մինչ օրս մահացել է 24 քաղաքացի։

Share: