Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 72-ով

Հայաստանում ապրիլի 22-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1473 դեպք։ Ապրիլի 21-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 72-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 633 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 816  մարդ։ Կատարվել է ընդհանուր 14966 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 1037-ով ավելի ։ Մինչ օրս մահացել է 24 քաղաքացի։

Share: