Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 62-ով․ մահացել է ևս 2 մարդ

Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1401 դեպք։ Ապրիլի 20-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 62-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 609 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 768 մարդ։ Կատարվել է ընդհանուր 13929 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 556-ով ավելի ։ Մինչ օրս մահացել է 24 քաղաքացի։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացե’ք տանը,
  • սահմանափակե’ք շփումները,
  • հետևե’ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

Share: