Իտալիայում տուգանել են պատարագ անցկացրած քահանային

Իտալական Կրեմոնա նահանգի Գալինյանո քաղաքում տուգանվել է քահանան, ով ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածների պատարագ է անցկացրել: 

Դոն Լինո Վիոլան պատարագն արել է 13 հավատացյալների մասնակցությամբ, որոնք հավաքվել էին տեղական փոքրիկ բազիլիկում:

Պատարագի մասին լուրերը տարածվել են, ժամանել են իրավապահները, որոնք համարել են սա զանգվածային միջոցառում ու քահանային տուգանելու որոշում կայացրել:  

Ըստ «Messaggero» թերթի՝ տուգանքի չափը 280 եվրո է: Քահանան դեռևս չի պատրաստվում վճարել այն: 

Share: