Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը


Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը։ Նախագծի նպատակն է մեր երկրում ստեղծել առաջին խելացի֊կանաչ համայնքները:

Համայնքներիի հայեցակարգը հիմնված է հայրենի երկրի բնապահպանական անաղարտության եւ երջանիկ ու նորարար քաղաքացու առողջ ապրելակերպի վրա: Համայնքների գերխնդիրն է Հայաստանը դարձնել կայուն զարգացման միջազգային կենտրոններից մեկը, իսկ համայն հայությունը՝ հայաստանակենտրոն:
Այս առիթով պատրաստվել է նախագծի գաղափարախոսությունը ներկայացնող հարթակ՝

«Մեր հնարավոր ապագան» white paper-ը:

Գրքի խմբագիրն ու գործընկերները հանրությանը ներկայացնում են Համայնքների ստեղծման ուղեգիծը: Ցավոք, covid-19 համավարակի ծավալմամբ պայմանավորված, հետաձգվել է վերջինիս տպագիր տարբերակի հրատարակումը եւ մյուս հրապարակային միջոցառումները, սակայն 2020 թվականի ապրիլի 20-ից առցանց հասանելի են, թե վերոնշյալ գիրքը, թե համապատասխան կայքէջն ու սոցիալական հարթակները․ www.ourpossiblefuture.com:

Նախագծի հիմնադիրները բոլորին հրավիրում են առցանց ծանոթանալու «Մեր հնարավոր ապագան» white paper-ին եւ միանալու սոցիալական կայքերի համանուն էջերին:

Share: