«Սիրում եմ քեզ». Dior-ը հայերենով աջակցել է համավարակի դեմ պայքարին

Աշխարհահռչակ դիզայներական ապրանքանիշները Vogue-Italia ամսագրի էջերում ներկայացրել են նորաձևության էսքիզներ՝ ի պաշտպանություն Իտալիայի և ողջ աշխարհի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ֆրանսիական նորաձևության Dior ապրանքանիշը ներկայացրել է հագուստի էսքիզ, որի վրա աշխարհի տարբեր լեզուներով գրված է «Ես սիրում եմ քեզ»:

Նկարում սիրո խոստովանությունը գրված է նաև հայերենով. «Սիրում եմ քեզ»:

«Սերն ունիվերսալ է, ինչպես բոլոր այն լեզուները, որով խոսում են Dior-ում: Այժմ մենք հատկապես պետք է հիշենք, որ մենք բոլորս մեկ աշխարհի ենք պատկանում»,- ասել է ընկերության կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին:

Share: