Աղջիկը գտել է միջոց՝ խուսափելու գեղեցկության սրահ գնալուց և երկու շաբաթում հարստացել է

Ավստրալացին գտել է միջոց՝ խուսափելու թարթիչների երկարացման համար համար հաճախակի գեղեցկության սրահ այցելելուց և երկու շաբաթվա ընթացքում հարստացել է: Այս մասին հայտնում է Daily Mail ը:

20-ամյա դիմահարդար Օլիվիա Էպիֆանոն ստեղծել է կեղծ թարթիչներ, որոնք կարող են մնալ մոտ մեկ ամիս: Նրա գյուտը սկսել է պահանջարկ ունենալ, և թեմատիկ կայքի գործարկումից անմիջապես հետո աղջիկը վաստակել է 100 հազար դոլար: Այժմ տեսականին պարունակում է 10 տարբեր կեղծ թարթիչներ, որոնց արժեքը 15-25 դոլար է:

Դիմահարդար նկարիչը հայտնել է, որ մտահղացումն առաջացել է 18 տարեկանում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա չի կարողացել գտնել որակյալ կեղծ թարթիչներ, որոնք կարող էին մնալ մի քանի օր: Այս պահին աղջիկը ձգտում է մեկ միլիոն վաճառքի ցուցանիշ գրանցել մինչև 2020 թվականի հունիսը:

«Ես կցանկանայի հաջողություններ գրանցել իմ երկրի շուկայում, այնուհետև զարգացնել ապրանքանիշը Միացյալ Նահանգներում»,- խոստովանել է Էպիֆանոն:

Share: