Անվճար առցանց ճանապարհորդություն՝ Եգիպտոսի դամբարաններով և տեսարժան վայրերով

Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը, որը զբաղվում է երկրի պատմամշակութային ժառանգության պահպանությամբ ու պաշտպանությամբ, գործարկել է անվճար առցանց ուղևորությունների շարք դեպի դամբարաններ և Եգիպտոսի այլ հայտնի կառույցներ: Հղումները ներկայացված են նախարարությունը սոցիալական ցանցերում՝ դրանք լրացնելով #StayHome հեշթեգներով։

izbrannoe.com-ի հաղորդմամբ, վիրտուալ շրջագայություններն իրենցից ներկայացնում են  շատ նկարներից բաղկացած 3D մոդելների  շինություններ։ Կառույցի վիրտուալ պատճենը թույլ է տալիս ազատորեն շարժվել շուրջը, խոշորացնել տեսախցիկը և դիտել նույնիսկ ամենափոքր մանրամասները, միևնույն ժամանակ մյուս այցելուները չեն խանգարի ձեզ։

Այցելության համար արդեն հասանելի է ութ վայր՝  փարավոններ Ռամզես V և-ի և Ռամզես VI դամբարաններըԿոմ էլ-Շուկաֆի կատակոմբները, Բենի Հասանի գերեզմանատեղինԲեն Եզրայի սինագոգըՍուլթան Բարկուկի մզկիթ-մեդասսանԿարմիր վանքըՄերեսանխ III թագուհու գերեզմանըՄեննայի գերեզմանը։

Share: