Վաղվանից արևը հետ կգա. Սուրենյան

ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում լավ լուր է հայտնել:

«Այսօր յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձացումն էլ՝ հետը»,- գրել է Սուրենյանը:

Այսպիսով, ապրիլի 17-18-ը ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ապրիլի 16-ին, 19-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը, 20-21-ը՝  առանց տեղումների եղանակ:

Share: