Կորոնավիրուսից Մոսկվայում մահացել է Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

Մոսկվայում կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետևանքով մահացել է 30-ամյա օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա գործընկեր Արմինա Մամիկոնյանը։

 «Հրաչը շաքարային դիաբետ ուներ, նա մահացել է կորոնավիրուսի բարդացումից։ Ես նրան ճանաչում էի 2010 թվականից, մենք միասին սկսեցինք աշխատել այն ժամանակ նոր բացված հայկական ТВ АРМ РУ հեռուստաալիքում։ Այդ ժամանակ նա ГИТР-ի (Հեռուստատեսության և կինոյի ինստիտուտ – խմբ․) ուսանող էր։ Առաջին իսկ օրերից հեռուստաալիքի բոլոր աշխատակիցների ու Հրաչի միջև ջերմ ընկերություն հաստատվեց, քանի որ նա բացսիրտ, անկեղծ, զուսպ ու չափազանց բարի մարդ էր»,-պատմեց Արմինան։

Share: