Մթերքներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել վիտամին С-ի դեֆիցիտից

Վիտամին С-ն օգնում է օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ և ամրապնդում է իմունային համակարգը, ուստի համարվում է մարդու օրգանիզմի համար կարևորագույն տարրերից մեկը։ Այս օգտակար վիտամինը սովորաբար ասոցացվում է ցիտրուսային մրգերի հետ, ուստի դրա պակասը լրացնելու համար մարդիկ սովորաբար սննդակարգում հենց ցիտրուսային մրգեր են ներառում, սակայն իրականում կան վիտամին С-ով հարուստ սննդամթերքի մի շարք այլ տեսակներ, որոնք շատ ավելի հասանելի են և օգնում են հեշտությամբ լրացնել այս կարևոր տարրի դեֆիցիտը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։

Բուլղարական պղպեղ

Կես բաժակ հում բուլղարական պղպեղը կօգնի ստանալ վիտամին С-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը։ Այս յուրահատուկ բանջարեղենը կարելի է օգտագործել ինչպես որպես առանձին մթերք, այնպես էլ որպես օգտակար հավելում աղցանների կամ տաք ուտեստների մեջ։

Բրոկոլի

Կես բաժակ եփած բրոկոլին կօգնի ստանալ վիտամին С-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի գրեթե 60 տոկոսը։ Բացի այդ, այն հարուստ է նաև վիտամին К-ով, որը յուղային միջավայրում լուծվող վիտամին է և շատ կարևոր է արյան մակարդելիության գործընթացի կարգավորման համար։

Ծաղկակաղամբ

Շատ քչերն են այս օգտակար բանջարեղենը դիտարկում որպես վիտամին С-ի հարուստ աղբյուր, մինչդեռ ընդամենը մի բաժակ ծաղկակաղամբում պարունակվում է այս կարևոր տարրի օրական անհրաժեշտ չափաբաժնի 77 տոկոսը։

Սպանախ

Այս բույսը հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել սմուզիների և աղցանների մեջ կամ որպես հիմնական ուտեստ շոգեխաշած վիճակում։ Ընդամենը մի բաժին սպանախ ոտելու դեպքում կարելի է ստանալ երկու օրվա համար օրգանիզմին անհրաժեշտ վիտամին С-ի չափաբաժինը։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Share: