Արցախում մեկուսացված է ընդհանուր 10 քաղաքացի

Արցախում  այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել:

Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը, այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Share: