Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 48-ով․ ընդհանուր՝ 1159

Հայաստանում ապրիլի 16-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1159 դեպք։ Ապրիլի 15-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 48-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 358 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 783 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 9632 դեպքում։ Մինչ օրս մահացել է 18 քաղաքացի

Share: