Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 44-ով․ ընդհանուր՝ 1111

Հայաստանում ապրիլի 15-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1111 դեպք։ Ապրիլի 14-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 44-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 297 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 797 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 9095 դեպքում։ Մինչ օրս մահացել է 17 քաղաքացի։

Share: