
Հայտնի և սիրված դերասան Նարեկ Դուրյանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը ապրիլի 24-ին միաժամանակ դուրս գալ պաշտգամբ և մոմեր վառել ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, ցավոք, այնպես ստացվեց, որ այս տարի ապրիլի 24-ին չենք կարողանա գնալ Ծիծեռնակաբերդ, ինչը բնական է, որովհետ վտանգավոր է: Եկեք, այնուամենայնիվ, թուրքին հաճույք չպատճառենք:
Ես կոչ եմ անում եկեղեցուն, կառավարությանը, որ բոլորս միասին պայմանավորվենք և ապրիլի 24-ին մի ժամ ընտրենք, այդ ժամին Հայաստանում, Սփյուռքում հնչեն եկեղեցու զանգերը, իսկ մենք դուրս գանք պատշգամբ և մոմեր վառենք, որպեսզի վերևում և՛ Աստծո տաճարի զանգերը լսվեն, և՛ մեր հոգու լույսերը երևան»,-ասում է Դուրյանը:
Հիշեցնենք, որ վարչաապետը հայտնել էր որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին կայանալիք միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։