Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք. Ria Novosti

Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք,  մահացել է 2 մարդ, ապաքինվել է 88 հիվանդ։ Այս մասին գրում Ria Novwsti-ին՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեին։

Կոմիտեի տվյալներով, 108 նոր դեպքերից 98-ը հաստատվել են այդ երկիր մեկնած քաղաքացիների մոտ, մնացած 10-ը՝ երկրի ներսում։

Ընդհանուր առմամբ այժմ Չինաստանում կա կորոնավիրուսի 1378 հաստատված դեպք, 867 մարդ դեռ գտնվում են հիվանդանոցներում, որից 38-ը՝ծանր վիճակում։ Նշվում է նաև, որ 511 մարդ ապաքինվել է, և արտերկրից Չինաստան ժամանածներից որևէ մեկը չի մահացել։

Share: