Վորոնեժում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել

Վորոնեժում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները, փոխանցում է rusarminfo.ru-ն։

Ըստ աղբյուրի, տեղի իշխանությունները հայտնել են, որ Վորոնեժի շտապօգնության թիվ 8-րդ հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով 63-ամյա մի տղամարդ:

«ՀՀ քաղաքացին Մոսկվայից Վորոնեժ է մեկնել մարտի 24-ին, նրա մոտ ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 2-ին, սակայն նա չի դիմել բժիշկներին: Միայն ապրիլի 6-ին 63-ամյա տղամարդը ստիպված շտապօգնություն է զանգահարել: Նրա վիճակն արդեն ծանր է եղել: Բուժաշխատողները քաղաքացու մոտ կորոնավիրուս են կասկածել ու հոսպիտալացրել»,- հայտնել են տեղի իշխանությունները։

Share: