Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 812-ի, երկրում կա 38 226 ախտահարված

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 87 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր քանակը հասել է 812-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 24 900 թեստավորում, գրանցվել է վարակման 4117 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 38 226-ի, մինչդեռ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 846:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Share: