Արգելված ֆիլմեր, որոնք այնուամենայնիվ ցուցադրվել են

Դժվար է պատկերացնել որևէ ֆիլմ, որը կարող է արգելվել մեր ժամանակներում: Սակայն երկու-երեք տասնամյակ առաջ լինում էին ֆիլմեր, որ արգելվում էին այս կամ այն երկրում, կինոթատրոններում՝ բաց, դաժանության, բռնության և նմանատիպ տեսարանների առկայության պատճառով: Նման արգելքները շատ էին հատկապես ԽՍՀՄ տարածքում: Շատ ֆիլմեր արգելվում էին քաղաքական, բարոյական և բազում այլ նկատառումներով:
VNews-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ, որոնք արգելված էին ԽՍՀՄ տարիներին, սակայն ավելի ուշ ցուցադրվել են:

1. Լարովի նարինջ/Заводной апельсин/A Clockwork Orange, 1971

Ռեժ.՝Սթենլի Կուբրիկ
Դերերում՝ Մալքոլմ ՄաքԴաուել, Պաթրիկ Մեգի ևն

Էնթոնի Բըրջիսի 1962 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմն անդրադառնում է այնպիսի սոցիալական թեմաների, ինչպիսիք են երիտասարդների շրջանում հանցագործությունների աճը, երիտասարդների կողմից հոգևոր արժեքների հանդեպ արհամարհական վերաբերմունքը, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը:
Ֆիլմի գլխավոր հերոսը մարդասպան է և բռնաբար: Նրան ձերբակալում են. բանտում նրան փորձում են վերադաստիարակել, սակայն…
Ֆիլմն արգելել են բռնության տեսարանների պատճառով:

2. Շինդլերի ցուցակը/Список Шиндлера/Schindler’s List, 1993

Ռեժ.՝Սթիվեն Սփիլբերգ
Դերերում՝Բեն Քինգսլի, Ռեյֆ Ֆայնս ևն

Այս ցուցակը կյանք էր, այս ցուցակը փրկություն էր: Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած մարդասիրական դրսևորման մասին: Նացիստական կուսակցության անդամ հարուստ ու կայացած Օսկար Շինդլերը մոտ 1200 հրեայի կյանք է փրկել: Շինդլերը հրեաներին իր մոտ աշխատանքի էր ընդունում՝ պատճառաբանելով, որ նրանք խելացի են ու գործից գլուխ են հանում:
Ֆիլմը համարվում է Երկրորդ համաշխարհայինի դեպքերի ու Հոլոքոսթի մասին պատմող ամենաստացված ֆիլմերից մեկը: Այն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում:
Ֆիլմն արգելել են չափից շատ մերկ տեսարանների առկայության պատճառով:

3. Բորատ/Борат/Borat: Cultural Learnings of America for Make Benefit Glorious Nation of Kazakhstan, 2006

Ռեժ.՝Լարի Չարլզ
Դերերում՝Սաշա Բարոն Կոեն, Պամելա Անդեձրսոն, Քեն Դավիթյան ևն

Այս կատակերգությունը պատմում է Ղազախստանից ԱՄՆ մեկնած հեռուստահաղորդավար Բորատի արկածների մասին: Բոլորը կարծում են, որ Բորատը մեկնել է ԱՄՆ այդ հզոր պետության մասին տեսանյութ պատրաստելու համար, սակայն իրականում նրան հետաքրքրում է միայն Պամելա Անդերսոնը:
2007 թ. Բորատին մարմնավորած դերասան Սաշա Բարոն Կոենն արժանացավ «Ոսկե գլոբուսի»:
Ասում են, ղազախները վիրավորվել էին ֆիլմից:Արդյունքում այն արգելեցին, իսկ Սաշա Բարոնին քննադատեցին, սակայն  սակայն ավելի ուշ Ղազախստանի կառավարությունը խոստովանել է, որ այս ֆիլմի շնորհիվ հազարավոր ամերիկացիներ հետաքրքրվեցին իրենց երկրով:Ֆ

4. Վերադառնալով ապագա/Назад в будущее/Back to the Future, 1958

Ռեժ.՝Ռոբերտ Զեմեկիս
Դերերում՝ Քրիստոֆեր Լոյդ, Լիա Թոմփսոն ևն

Երիտասարդ Մարտին ժամանակի մեքենա ունի: Մեքենայի շնորհիվ նա 80-ականներից տեղափոխվում է 50-ականներ: Այնտեղ նա հանդիպում է իր ապագա ծնողներին:
1986 թ. ֆիլն արժանացել է Օսկարի՝ «Ձայնային լավագույն մոնտաժ» անվանակարգում:
Չինաստանն արգելել է ժամանակի մեջ ճանապարհորդությունների մասին ֆիլմերի ցուցադրումն իրենց երկրի ներսում:Ֆ

5. Ուոլ Սթրիթի գայլը/Волк с Уолл-стрит/The Wolf of Wall Street, 2013

Ռեժ.՝Մարտին Սկորսեզո
Դերերում՝Լեոնարդո ԴիԿապրիո, Մարգո Ռոբի ևն

Ջորդան Բելֆորտի 2008 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1987 թ.: Ջորդանը հաջողակ բրոքեր է, սակայն բանկը, որտեղ նա աշխատում էր փակվում է և Բելֆորտը մնում է ձեռնունայն:
Կնոջ խորհուրդով նա աշխատանքի է ընդունվում արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող մի փոքրիկ ընկերություն, իսկ ավելի ուշ հիմնում է իր սեփականը: Շուտով Ջորդանը շատ է հարստանում…
2014 թ. Լեոնարդո ԴիԿապրիոն արժանացել է «Ոսկե գլոբուսի»:
Ֆիլմը քննադատել են և արգելել թմրանյութերի տեսարանների և անպարկեշտ խոսակցությունների առկայության պատճառով:

Share: