
Մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց կարողությունը COVID-19 վիրուսի համաճարակի պատճառով երկու ամսում կրճատվել է ավելի քան 408 մլրդ դոլարով. հայտնում է Hurun Institute Շանհայի վերլուծական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով ՝ 100 միլիարդատերերի թվում 86 տոկոսը կորուստներ ունեցել են փետրվարի սկզբից, 9 տոկոսը շահույթով է աշխատել: Մյուսների վիճակը էապես չի փոխվել։
«Երկու ամսում կորսվել է ձեռքբերումների գրեթե ամբողջ աճը, որը տեղի է ունեցել վերջին 2,5 տարում»,- հայտարարել է Hurun Institute-ի ղեկավար Ռուպերտ Հուգվերֆը: Նա հավելել է, որ միջին հաշվով այդ մարդկանց զուտ վնասը կազմել է 12,5 տոկոս, ինչը հավասար է օրական 75 մլն դոլարի կորստին:
Այսպես, ամենամեծ կորուստները կրել է ֆրանսիացի միլիարդատերը՝ LVMH Moet Hennessy-Louis Vuitton ընկերության ղեկավար Բեռնար Առնոն, նա կորցրել է ավելի քան 30 մլրդ դոլար: