Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 73 դեպք․ հանրագումարով՝ 736

Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11։00 դրությամբ  կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա։ Այս մասին հայտնեցին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Ապրիլի 2-ի  համեմատությամբ նոր դեպքերի թիվն ավելացել է 73-ով։

 Կենտրոնից նաև հայտնում են, որ փաստացի բուժում է ստանում 686 քաղաքացի։ Թեստերի բացասական արդյունք է գրանցվել  3258 դեպքում։

 Կորոնավիրուսից Հայաստանում  մահացել է 7 մարդ,  լիովին ապաքինվել՝ 43-ը։

Share: