Թեյլոր Սվիֆթի հետ կոնֆլիկտի պատճառով Քիմ Քարդաշյանը կարող է բանտում հայտնվել

Թեյլոր Սվիֆթի հետ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի բազմամյա կոնֆլիկտը նոր մակարդակում է հայտնվել։ Երբ համացանցում հայտնվել է աստղային զույգի մեքենայությունները բացահայտող տեսանյութը, նրանք ստիպված են եղել պատասխան տալ համաշխարհային հանրությանը։

Քիմը չի արդարացել կամ ներողություն խնդրել։ Դրա փոխարեն նա խելահեղ գաղափար է ունեցել՝ ավելի թեժացնել թշնամությունը Թեյլորի հետ։ Twitter-ի իր էջում ամերիակացի աստղը 9 հրապարակում է արել, որում ակտիվորեն շարունակում է մեղադրել երգչուհուն, ստել ու պաշտպանել ամուսնուն։

Картинки по запросу

«Զգում եմ, որ այլ ընտրություն չունեմ, բացի ասելուց, որ Թեյլորը ստում է։ Նա հայատարարել է, թե Քանյեն իրեն երբեք չի զանգել՝ թույլտվություն հարցնելու համար։ Սակայն իրականում այդ խոսակցությունը եղել է։ Եվ ոչ ոք երբեք չի հերքել, որ «քած» բառը գործածվել է առանց նրա թույլտվության»,- պատմել է Քարդշյանը։

Թեյլորը որոշել է ուշադրությունը չկենտրոնացնել դրա վրա, այլ Instagram-ում խոսել առավել նշանակալի երեւույթների մասին։ «Կարիք չեմ համարում կարծիքս արտահայտել հայտնված տեսանյութի մասին, որն ապացուցում է, որ ես ամբողջ ընթացքում ճշմարտությունն եմ ասել։ Դրա փոխարեն առաջարկում եմ միանալ World Health Organization-ին եւ Feeding America-ին ճգնաժամի դեմ պայքարի համար»։

Share: