Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին. Փաշինյանը՝ տիկնոջը տուգանելու մասին

ՃՈ-ն տուգանել է վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

«Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով հարուցված վարչական վարույթի մասին վկայող փաստաթղթեր։

Աննա Հակոբյանը 10 հազար դրամով տուգանվել է առանձնատների տարածքում դստերը՝ Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնելու համար։ Իսկ ՃՈ-ն այդ մասին իմացել է, քանի որ Շուշանը կադրեր էր հրապարակել Ինստագրամում։

Share: