Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ. Ermenihaber

Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 59-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա վարակման հաստատված 2․433 և մահվան 59 դեպք:

Share: