Պարետի պահանջները չկատարողը կպատժվի օրենքով․ ոստիկանությունը դիրքավորվում է

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝

– խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.

– բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.

– խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Ոստիկանությունը շենքերի բակերում  իրազեկում է տեղաշարժի սահմանափակումների մասին։

Share: