Դիմահարդարը գտել է դիմակը տոնային կրեմով «քողարկելու» միջոցը

Ավստրիայում բնակվող դիմահարդար աղջիկը գտել է պաշտպանիչ դիմակը «քողարկելու» միջոցը: Դիմահարդարի խորհուրդներով տեսանյութը հայտնվել է նրա «Ինստագրամի» էջում:

Հրապարակված կադրերում երևում է, որ աղջիկը կապույտ դիմակին քսում է տոնային կրեմ՝ իր մաշկի գույնը ստանալու համար, ապա օգտագործում է դիմափոշի, վերջում նա շուրթերն ընդգծում է կարմիր շրթներկով:

Տեսանյութին կից՝ դիմահարդարը նշել է #coronamakeup հեշթեգը:

Share: