Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են գեներալ Սեյրան Սարոյանի ազգականները և շոուբիզի հայտնի ներկայացուցիչներ

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է գեներալ Սեյրան Սարոյանի խնամու թոռնուհու՝ Այդիկի նշանադրությանը: Այս մասին հայտնում է InfoPort-ին Էջմիածնում մեր աղբյուրը։

Նշանադրության արարողությանը մասնակցել են նաև երգիչ Արամ Ասատրյանի գործընկեր, երաժիշտ Լևոն Աբրահամյանը և նրա կինը՝ Լուսինեն։ Նրանք հսկվում են բուժաշխատողների կողմից՝ տան պայմաններում մեկուսացված են հանրությունից։

Մասնակցել են նաև Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը և նրա կինը։ Նրանք նունպես հսկվում են։

Նշենք, որ մեկուսացվածների թվում է նաև գեներալ Սարոյանի խնամու թոռը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայնտնեց, որ երեկ հաստատված  կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ։

Ավելի վաղ մեկուսացվել եր երեսուն մեկ անձ Իրան-Հայաստան չվերթից։ 

Share: