Գյումրիում բռնության ենթարկված դեռահասի վիճակը ծանր է (տեսանյութ)

Միշտ պատրաստված, կոկիկ ու պարտաճանաչ. այսպես են նկարագրում դպրոցում նախօրեին ծեծի ենթարկված աղջնակին: Գրատետրերն առանձնացրել են, բացակայությունները՝ դուրս գրել: Ընդամենը մեկ անգամ է այս տարում բացակայել, այն էլ գրիպի պատճառով:

Դպրոցում զարմացած են: Վարքային շեղումներ աղջկա մոտ երբեք չեն նկատել: Մայրն էլ միշտ ուշադիր էր, կապը դասղեկի հետ միշտ կար: Աղջկա եղբայրը մի քանի տարի առաջ է ավարտել, ընտանեկան խնդիրների մասին երեխաները երբեք չեն խոսել:

Այս մասին ասվում է Ցայգ ՀԸ-ի պատրաստած՝  Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից 43-ամյա կնոջ սանության և նրա 13-ամյա դստեր առողջությանը ծանր վնաս հասցնելու մասին տեսանյութում, որը ներկայացնում ենք ստորև.

Share: