Բժիշկների հաղորդմամբ՝ «Վստրեչի Ապերի» տան հարձակման հետևանքով նրա թոռնուհին սթրեսից չի խոսում

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի թոռնուհին գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ InfoPort.am-ին հայտնի է դարձել, որ երեխան չի խոսում տան խուզարկության ժամանակ սթրեսի ենթարկվելու պատճառով։

Արամ Վարդանյանի փաստաբանների խոսքով՝ ոստիկանները գործել են գազանաբար: Մարտի 5-ից հիվադանոցում է գտնվում նաեւ Արամ Վարդանյանի մայրը, որի վիճակը բժիշկները գրանահատում են կայուն: Վերջինս եւս բժիշկների հորդորով տեւական ժամանակ պետք է լինի իրենց հսկողության տակ։

Մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ երեկ։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Share: