Էդ «իքս» անձնավորությունը լավ չէր ճանաչում ինձ. «Վստրեչի Ապերը»՝ ոստիկանության գործողությունների մասին

Արամ Վարդանյանը, ով այս գիշեր հայտնի իրադարձություների ժամանակ բնակարանում չի եղել, սակայն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում, այսօր Hraparak.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց, թե ինչու է ոստիկանությունը նման գործողությունների դիմում։ Նա ասաց, որ իրեն գործարք են առաջարկել, որից ինքը հրաժարվել է, ինչն էլ դրդել է ոստիկաններին նման կտրուկ քայլերի դիմել։

«Ես երկու ամիս երկրում չէի, երկու ամիս առաջ ես հարցազրույց եմ տվել՝ կապված ասֆալտին փռելու, ոստիկանապետի՝ հոգեխանգարմունքի մեջ գտնվելու մասին․․․ և դա կոնկրետ հարց էր դարձել ոստիկանապետի համար, որ չէր ստացվում իրենց մոտ մի բան։

Երկու ամիս անցել էր, դրանից, և ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ, արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, և՛ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար՝ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։

Ես ասացի՝ հա, համաձայն եմ, բայց էդ «իքս» անձնավորությունը լավ չէր ճանաչում ինձ, որովհետև էնքան մարդկանց հետ են գործարքների գնում, էնքան մարդ է գործակալ դարձել, որ երևի ինձ էլ են շփոթել նրանց հետ»,-ասաց Արամ Վարդանյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Share: