
Խոյ
Կարճ ճամփորդություն է սպասվում, որը դրական շատ պահերով կուղեկցվի: Ամբողջովին տրվեք հանգստին, որպեսզի նոր ուժով վերադառնաք:
Ցուլ
Այն պահն է, երբ դուք որոշումներ եք կայացնում իմպուլսների ազդեցության տակ, դա սխալ մոտեցում է և լավ բանի չի հանգեցնի:
Երկվորյակ
Ձեր առջև ծառացել է առաջին հայացքից անլուծելի խնդիր, բայց իմացեք, դուք բավական խելք ու եռանդ ունեք ցանկացած հարց լուծելու համար:
Խեցգետին
Բավական լարված օր է սպասվում, դրա համար լուրջ պլաններ մի կազմեք, քանի որ դրանք կարող են ձախողվել:
Առյուծ
Երեկույթի մասնակցելու հրավեր կստանաք, մի մերժեք, քանի որ հենց այդտեղ հնարավոր է ծանոթանալ ձեր կյանքի կեսի հետ:
Կույս
Աշխատեք սահմանափակել շփումը այն մարդկանց հետ, որոնք բացասաբար են ազդում ձեզ վրա, փորձեք դրական մարդկանցով շրջապատել ձեզ:
Կշեռք
Ձեր առաջ հստակ նպատակներ դրեք ու ջանք ու եռանդ մի խնայեք դրանք իրականացնելու համար, բայց հույսը միայն ձեզ վրա դրեք:
Կարիճ
Հաճելի էմոցիաներով լի օր է սպասվում: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, որի հանդեպ ինքներդ էլ անտարբեր չեք:
Աղեղնավոր
Փորձեք զբաղվել ինքնակրթությամբ, երբեք ժամանակը զուր մի վատնեք, հիշեք, կյանքի ամեն րոպեն թանկ է:
Այծեղջյուր
Ձեզ վրա չափից մեծ պատասխանատվություն եք վերցրել: Փորձեք թոթափել դա, թե չէ ծանրությանը չեք դիմանա:
Ջրհոս
Դուք դեռ վաղ առավոտից ձեզ թարմ ու էներգիայով լի կզգաք: Ամեն ինչ կանցնի ձեր պլանավորածով, այնպես որ կարող եք երեկոն վայելել ընկերների շրջապատով:
Ձկներ
Սկսեք զբաղվել առողջությամբ, դուք վատ սովորություններ ունեք, որոնք ձեզ կվնասեն, փորձեք ապրել առողջ ապրելակերպով: