Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում 444 միլիարդ դոլար են կորցրել

Այս շաբաթվա ընթացքում, Bloomberg գործակալության տվյալներով, մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 444 միլիարդ դոլար են կորցրել:

Դա տեղի է ունեցել մոլորակի վրա նոր տեսակի կորոնավիրուսի տարածման և դրան հետևած ֆոնդային շուկաներում իրավիճակի վատթարացման պատճառով:

Ֆինանսական վերլուծության համաձայն` ամենամեծ գումարները կորցրել են Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը և ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy ֆրանսիական ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն: Նրանք միասին կորցրել են շուրջ 30 միլիարդ դոլար: Ամենաշատը կորցրել է Բեզոսը` շուրջ 12 միլիարդ դոլար:

Զգալի կորուստ է ունեցել նաև Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, որի կարողությունը կրճատվել է շուրջ 9 միլիարդ դոլարով:

Share: