Google-ը հիշեցնում է եզակի օրվա մասին

Այսօր փետրվարի 29-ն է՝ ամսաթիվ, որ պատահում է 4 տարին մեկ անգամ։ Այս մասին է Google որոնողական համակարգի այսօրվա դուդլը։ Համակարգը հիշեցնում է օրվա եզակիության մասին։

Նահանջ տարին այն տարին է, որը պարունակում է ավել օր, շաբաթ կամ ամիս, որ պահպանի օրացույցային տարին։ Փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։

Նախկինի նման, նահանջ տարին բաժանվում է 4-ի, բայց բացառություն է արվում այն տարիների համար, որոնք 100-ի բաժանվող են։ Այդ տարիները նահանջ տարի են միայն, եթե նաև բաժանվում են 400-ի։ Նահանջ տարում ավելանում է լրացուցիչ օր` փետրվարի 29-ը։

Այսպիսով, նահանջ տարիներ չեն եղել 1700, 1800 և 1900 թվականները, իսկ 1600 և 2000 թվականները նահանջ տարիներ են։ Նահանջ տարիներ չեն լինելու նաև 2100, 2200 և 2300 թվականները։

Share: