
Իտալական С Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է La Nazione-ն:
22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Սիենան ներկայացնող «Պյանեզե» ակումբում:
Անցյալ կիրակի բաց էր թողել թիմի հանդիպումը, քանի որ ջերմության և ընդհանուր թուլություն է ունեցել:
Դրանից հետո նա որոշել է իրեն մեկուսացնել հասարակությունից։ Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, խաղացողին տեղափոխել են հիվանդանոց։ Հիմա նա իրեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ Իտալիան դարձել է կորոնավիրուսի չորրորդ խոշորագույն օջախն աշխարհում։ Արձանագրվել կորոնավիրուսով 453 վարակման դեպք, 12 հոգի մահացել է: