«Armenia Airways»-ը մասնակի սահմանափակում է Հայաստանից դեպի Իրան թռիչքները

«Armenia Airways» ընկերությունը մասնակի սահմանափակում է  Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները։ Այս մասին ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա Չորեքշաբթի և Ուրբաթ օրը:

Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։

Share: